X
Մենք սոց. ցանցերում

Լավ ա չեն հարցնում՝ ի՞նչ են հուշում աստղերը․Գևորգ Պետրոսյանը վրդովվել է

Արդեն անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նիստի ընթացքում իր և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած բանավեճին․

«Ազգային ժողովը մոռացել է՝ ինչի համար է հավաքվել ստեղ։ Այսինքն՝ ամբողջ Ազգային ժողովը չէ, իրանց քայլականները, որովհետև իրենք շեղվել են օրակարգից։ Էս պահին օրակարգում Վճռաբեկ դատարանի թափուր տեղի համար թեկնածությունների ներկայացումն է, իրանք շեղվել, սկսել են ուրիշ հարցեր տալ։ Ինչ ասես հարցնում են։ Լավ ա չեն հարցնում՝ ի՞նչ են հուշում աստղերը, ասենք՝ ե՞րբ ա կնքվել քո մորքուրի մարդը։ Ասենք, ի՞նչ կապ ունի էտի Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հետ։ Իմ դիտողությունը այն էր, որ մի շեղվեք օրակարգից և, եթե մենք խոսում ենք ԲԴԽ-ի մասին, եթե մենք խոսում ենք անկախ դատարանի մասին, ուրեմն ընդհանրապես, օրենսդրության համաձայն, ԲԴԽ նախագահը ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնելու խնդիր չունի։ Պարտականություն չունի արդարադատության հարցերով։ Սա հենց դասական օրինակ է արդարադատությանը միջամտելու էն դեպքում, երբ Սահմանադրության համաձայն ասում ա՝ արդարադատության իրականացմանը որևէ ձևով միջամտելն արգելվում է։ Ստե պատգամավորներ կան, ես միլիոն անգամ ասել եմ, նորից կրկնում եմ, որ վկայականը իրեք օր կորցնեն, չեն հիշի՝ ինչ են աշխատում։ Հիմա իրենց թույլ են տալիս ԲԴԽ նախագահին տալ մասնագիտական հարցեր։ Նախ, էլի եմ ասում, էտ մարդը դրա համար չի եկել ստեղ, նա եկել ա ստեղ՝ ներկայացնելու դատավորի թեկնածուներին, երկրորդ՝ սրանով իրանք միջամտում են արդարադատությանը»։

Նախկին ԲՀԿ-ականը իմքայլականների սուր հարցադրումների պատճառ է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ակնարկել է ԲԴԽ-ի նկատմամբ  իր դժգոհությունը։

«Տո դուք սովորական պայմաններում կարա՞ք ԲԴԽ մտնել, կամ մի հատ դատավորի մոտ փորձեք ընդունելության մտնել։ Սենց չի կարելի»,-  ասաց Պետրոսյանը։

Նա այս ամենում տեսնում է միայն մեկ միտում․

«Քանի որ Նիկոլ Փաշինյանը էսօր լիակատար ազդեցություն չունի դատական համակարգի նկատմամբ, ինքը էտտեղ էլ ա ուզում իրա բացթողումը լրացնի։ Այսինքն՝ Բարձրագույն դատական համակարգին վարկաբեկի, իր համար անցանկալի դատավորներին ազատել տա, որ ինչ ուզի, անի։ Ասենք, Նիկոլ Փաշինյանը ասի՝ էսօր ուզում եմ դրախտի «պուտյովկա», դատարանը վճիռ կայացնի՝ Նիկոլ Փաշինյանին տրամադրել դրախտի «պուտյովկա»»։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս