X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները եզրակացրել են, որ Ռուսաստանի իշխանությունները կապ ունեն Նավալնու թունավորման հետ

Դեռևս հոկտեմբերին Նավալնու թիմը դիմել էր  ՄԱԿ-ին ` թունավորման հետ կապված ուսումնասիրություններ սկսելու խնդրանքով: Թիմի խոսքով,  այդ ժամանակ արդեն իսկ պարզ էր, որ Ռուսաստանում քրեական գործ չեն հարուցի։ Կես տարի անց դրանում համոզվեցին։

ՄԱԿ-ը երեկ հրապարակեց իր ուսումնասիրության արդյունքները։ Զեկույցը կարող եք կարդալ այստեղ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների և արտադատական պատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարն ու խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Իռեն Խանը եկել են այն եզրակացության, որ Ալեքսեյ Նավալնու «նովիչոկ»-ով թունավորման գործում ամենայն հավանականությամբ կա Ռուսաստանի իշխանությունների մասնակցությունը։

Դա վկայող ապացույցները պաշտոնական նամակի տեսքով Ռուսաստանի իշխանություններին ուղարկվել էր դեռ 2020-ի դեկտեմբերին: Պատասխանի համար տրված էր 60 օր, բայց այդպես էլ արձագանք չեղավ, ուստի, երբ վերջնաժամկետը լրացավ, զեկույցը հրապարակվեց:

Հատուկ զեկուցողները անհապաղ միջազգային հետաքննություն են պահանջում. «Հաշվի առնելով Ռուսաստանի իշխանությունների ոչ ադեկվատ արձագանքը, արգելված քիմիական զենքի օգտագործումը և նպատակային սպանության ակնհայտ պատկերը, մենք կարծում ենք, որ անհապաղ անհրաժեշտ է միջազգային հետաքննություն` փաստերը ճշտելու և Նավալնու թունավորման հանգամանքները պարզելու համար: Այս հետաքննությունը հատկապես կարևոր է այժմ, երբ Նավալնին ձերբակալված է Ռուսաստանի կառավարության կողմից և գտնվում է վերջիններիս վերահսկողության տակ»:

ՄԱԿ-ը անհապաղ պահանջում է ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործչին։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս