X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Ֆրանսիայի դատարանը երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և դատավորին կաշառելու փորձի մեջ։ Այդ մասին գրում է BBC-ն։ Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական։

Դատարանի վճռում նշվում է, որ Սարկոզին, բանտ գնալու փոխարեն, ազատազրկման մեկ տարին կարող է անցկացնել տանը և կրել էլեկտրոնային թևնոց։ Այդպիսի պատիժ է սահմանվել նաև նախկին նախագահի փաստաբան Տիերի Էրցոգի համար։

66-ամյա Սարկոզին չի ընդունում մեղադրանքը, նա համարում է, որ սա հետապնդում է իր քաղաքական ընդդիմախոսների կողմից։ Որոշումը հրապարակելուց հետո դատավորը հայտարարել է, որ նախկին նախագահ Սարկոզին «իմացել է, որ սխալ քայլ է անում»։

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս