X
Մենք սոց. ցանցերում

Կրեմլը արձագանքել է «Իսկանդեր»-ի վերաբերյալ Երևանի պարզաբանմանը

Կրեմլին բավարարում է Երևանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում եկել է այն եզրահանգման, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդեր»-ների վերաբերյալ:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնված է»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի հետ կապված իրավիճակի առնչությամբ ճիշտ չեն զեկուցել։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս