X
Մենք սոց. ցանցերում

Նրանք մեզ գարուն են պարտք

2008 թվականից ի վեր Մարտի 1-ը Հայաստանի համար ոչ թե ազդարարում է այդքան սպասված գարնան գալուստը, այլ հիշեցնում է ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը։

2008-ի Մարտի 1-ին ոստիկանական ուժերը, խուլիգանական խմբերի հետ համատեղված, մահակներով դաժան ծեծուջարդի ենթարկեցին նախագահական ընտրությունների կեղծարարության դեմ բողոքող և արդարության համար պայքարող խաղաղ քաղաքացիներին, և մեկընդմիշտ մեզանից գողացան մեր մարտի մեկերը, որ Հայաստանում հաստատեն գողապետության հարատևությունը։

Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում՝ երկու ոստիկան։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ողբերգության մեջ անմիջապես մեղադրեց Լևոն Տեր-Պետրոսյանին ու «նրան շրջապատող մի խումբ արկածախնդիրներին», որ հանդգնել էին ընդվզել ռեժիմի դեմ և խաթարել Հայաստանում իրենց կողմից «հաստատված կայունությունը»։

Այո, մեր երկիրը զավթած կլանը փորձեց արյան ծովի մեջ խեղդել ժողովրդի ձայնը, որ այլևս չլինեն ազատության և արդարության մասին պատրանքներ, որ այլևս չլինեն ժողովրդավարական արժեքներ դավանող անհատներ, սակայն չարաչար սխալվեց իր հաշվարկներում։ 2018 թվականի հեղափոխությունը փաստեց՝ ժողովուրդը չի համակերպվել Մարտի 1-ի դերակատարների անպատժելիության հետ և դատարանի առաջ պետք է կանգնեն բոլոր մեղավորները։

Իհարկե, մեծ է հիասթափությունը, որ դատավարությունը հմտորեն ձգձգվում է, և մեղավորները շարունակում են ազատության մեջ գտնվել, բայց մենք պետք է սթափ գնահատենք իրավիճակը և հասկանանք՝ անցյալի ուրվականները կատաղի պայքար են մղում՝ ունենալով ֆինանսական մեծ ռեսուրսներ և ազդեցիկ հովանավորներ…

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս