X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Հայ բռնցքամարտիկները Բուլղարիայի մրցաշարից Հայաստան են վերադառնում 4 մեդալով

Ստրանջայի մրցաշարին մասնակցող բռնցքամարտի Հայաստանի պատվիրակությունն այսօր կլինի Երևանում։

Այս մասին հայտնում է բռնվքամարտի ֆեդերացիան՝ նշելով, որ մեր մարզիկները Բուլղարիայից հայրենիք կբերեն 4 մեդալ։

91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել է արծաթե մեդալ։ Ընդ որում Նարեկն արժանի էր ոսկե մեդալի ու ինչպես ամբողջ մրցաշարի ժամանակ՝ այնպես էլ եզրափակիչում շատ լավ մենամարտ անցկացրեց, բայց մրցավարները տարօրինակ կերպով հաղթանակը շնորհեցին տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցչին։

Պատվո հարթակ բարձրացան նաև 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81կգ քաշային Գոռ Ներսիսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։

Մրցանակակիր դարձած 4 հայ մարզիկներից 3-ը ներկայացնում են բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս