X
Մենք սոց. ցանցերում

Facebook

«Աշոտ ջան, խի ես սենց հագնվում, սև հագնվի, մի հատ էլ սև յաշիկ քշի». Սոս Ջանիբեկյանը՝ Աշոտ Փաշինյանի հագուստի մասին

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հագուստը քննադատող որոշ շրջանակներին՝ նրանց քննադատություններին ի պատասխան՝ կատարելով հեգնական գրառում:

Դերասանի գրառումը՝ ստորև.

«Ախր, Աշոտ ջան, խի ես սենց հագնվում: Դու պաշտոնյայի տղա ես, սաղին քո դեմ ես լարում: Սև հագնվի, մի հատ էլ սև յաշիկ քշի, 120 կմ ժամ արագությամբ Թումանյանով, առանց կարմիրի տակ կանգնելու, անընդհատ գնա-արի՝ շատ բարձր վատ երաժշտությամբ: Լավ կլինի՝ մի քանի հոգով ըլնեք, ու բագաժնիկում էլ մի հատ բիտա ունենաս, որ ում սիգնալ տաս, ինքն էլ քեզ պատասխան սիգնալ տա, իջնեք, էնքան ծեծեք, որ ընկնի վերակենդանացման բաժին: Գրքի խանութ էլ մի գնա, կազինո գնա ու ֆիշկեքով խփի դիլերի դեմքին…»,- նշել է նա:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս