X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ԱԱԾ-ն հերքում է Հայաստան Թուրքիայի զինուժի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող և Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս