X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Պահանջում ենք զերծ մնալ Զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց. ՀՀ ՊՆ

Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց ծառայությունը հանուն պետության և ժողովրդի անվտանգության ապահովման։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Պահանջում ենք զերծ մնալ Զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին։

Սիրելի հայրենակիցներ, Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և հետևողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը»,- ասված է հայտարարությունում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս