X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Մարությանը Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

Պատիվ ունեցա այսօր հյուրընկալվելու մեր ականավոր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը:

Համավարակի պատճառով մեր հետաձգված հանդիպումը շատ ջերմ անցավ: Մաեստրո Բալյանը, որն այս տարի նշում է իր ծննդյան 97-րդ տարեդարձը, մեզ վարակեց իր երիտասարդական ավյունով ու լավատեսությամբ:

Երևանցիների անունից շնորհակալություն հայտնեցի Վարպետին՝ նաև մեր քաղաքի մշակութային դիմագիծը կերտած նրա ստեղծագործական հարուստ ժառանգության համար:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս