X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Արցախի կարգավիճակի հարցը փակված է․ Դավիթ Բաբայանի պատասխանը՝ Ալիևին

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարգավիճակի հարցը փակված է, Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «պետք է օրակարգից դուրս լինի»։

«Ես բազմիցս խոսել եմ այս խնդրի մասին: Չեմ ուզում նորից կրկնել: Ես խորհուրդ եմ տալիս Հայաստանին և հայ ժողովրդին ավելի քիչ խոսել այս հարցի շուրջ, չկառուցել դատարկ հույսեր: Այս հարցը պետք է լինի օրակարգից դուրս: Այս հարցի բարձրացումը նշանակում է ծառայել ոչ թե խաղաղությանը, այլ առճակատում հրահրել»,-ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեռ 2020 թվականի նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի այս տարածաշրջանի բոլոր կատեգորիաների բնակիչների իրավունքների հստակեցումից հետո․ «Մենք ելնում ենք նրանից, որ այդ կարգավիճակը որոշվելու է կախված նրանից, թե ինչ գործողություններ մենք պետք է ձեռնարկենք Լեռնային Ղարաբաղում էթնոդավանանքային համերաշխության վերականգնմանն օգնելու համար, ինչպես դա եղել է երկար տարիներ՝ մինչ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բռնկված պատերազմը, որն աղետալի հետևանքներ ունեցավ»,-ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս