X
Մենք սոց. ցանցերում

Նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 18-ին իր հարապարակած ճանապարհային քարտեզի 8-րդ կետով նախատեսվում է զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և մեկնարկ։

«Վերջին ամիսներին մենք այս թեմայով ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների ենք եկել և, ըստ էության, ձևակերպել ենք օրակարգ, թե ինչպես և ինչպիսի ձևաչափերով պետք է իրականացվի զինված ուժերի բարեփոխումը։ Եվ այսօր ես մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ՝ ՊՆ նախարարի գլխավորությամբ, որը արդեն կիրականացնի ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քրատեզի ժամանակացույցի ձևավորումը։ Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ և համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ, անվտանգային ոլորտում, ռազմական համագործակցության ոլորտում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս