X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Երևանի տարբեր հատվածներում իրականացվել են անհնազանդության ակցիաներ

Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 25-ի առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ակցիայի մասնակիցները փողոցներ են փակել:

Մասնավորապես, փակվել են Մյասնիկյան պողոտայի մի հատվածը, Ազատության պողոտան:

Ցուցարարները որոշ ժամանակ փակ են պահել նաև Հերացի փողոցը: Ոստիկանները Հերացի փողոցից քաղաքացիների են բերման ենթարկել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաների մասին հայտնել է «Հայրենիքի փրկության շարժման» «Ֆեյսբուք»-ի էջը:

Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այդ օրվանից սկսած անցկացվելու են «նոն-ստոպ» անհնազանդության ակցիաներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս