X
Մենք սոց. ցանցերում

Զինատեսակը կարող է չաշխատել ոչ միայն գործարանային խոտանի, այլև օրինակ՝ սխալ սպասարկման հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մարդիկ, որոնց հետաքրքրում է հարցը, թե արդյո՞ք աշխատել է Իսկանդերը, արդյո՞ք ճիշտ է պնդումը, որ չի պայթել, լիովին ադեկվատ են։
Մարդիկ, որոնք թքած ունեն այդ հարցի վրա, բայց բացարձակ միանշանակությամբ մեղադրում են վարչապետին դա բարձրաձայնելու մեջ, առնվազն կասկածներ են հարուցում իրենց պետական պատկանելիության մասով։

Բացեմ ասածս․ եթե մարդը մտածում է, որ Իսկանդերը հաստատ պայթել է և վարչապետը սխալ է, դա կարելի է տեղավորել ուղեղում, բայց եթե մարդը առանց այդ հարցի պատասխանն իմանալ ուզելու պատրաստ է ամենավերջին բառերն ասել սեփական երկրի ղեկավարի հասցեին, կներեք, բայց ադեկվատ չէ։ Այսինքն՝ այդ տեսակի մարդկանց կարծիքով նույնիսկ եթե ինչ-որ զինատեսակ, որը համարվում է քո ունեցած ամենահզորը կիրառում ես ու այն չի աշխատում, դրա մասին բարձրաձայնել չի կարելի, չի կարելի նույնիսկ բարձրաձայնել դրա հետ կապված հարցեր։

Այս տեսակի մարդկանց սովորաբար չի էլ հետաքրքրում, որ զինատեսակը կարող է չաշխատել ոչ միայն գործարանային խոտանի, այլև օրինակ՝ սխալ սպասարկման հետևանքով։

Էլ չեմ էլ խոսում այն մասին, որ վարչապետը ընդամենը հարցեր էր բարձրաձայնել ու որ հարցերը հաստատական նախադասություններ դարձնող ու տանը բժշկական ներարկիչ պարագայի տոտեմին աղոթողներ էլ վստահաբար եղել են։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս