X
Մենք սոց. ցանցերում

Երբ համազգային շարժումը բոցկլտա Հայաստանում, վախկոտ մարդիկ կարող են անցնել գործողությունների | Վազգեն Մանուկյան

«Նիկոլի մնալու ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի»,- լրատվամիջոցների հետ զրույցում պնդեց Վազգեն Մանուկյանը։

Նրա դիտարկմամբ՝ ժողովուրդը կանցնի կտրուկ քայլերի այն դեպքում միայն, երբ իրական համազգային շարժում լինի, և ներկայիս իշխանությունները «դրդված կհեռանան»։ Մինչ այդ՝ Վազգեն Մանուկյանը և իր աջակիցները զբաղված են շարժումը ձևավորելով։ Ի դեպ՝ աջակիցները, ըստ Մանուկյանի, տասնյակ հազարավոր են, բայց տներում նստած մարդիկ, որոնք 16 քաղաքական ուժերին գաղափարակից են, հարյուր հազարավորներ են։

«Համազգային շարժումը, երբ որ բոցկլտա Հայաստանում, սրանք վախկոտ մարդիկ են, բոլորին ճանաչում եմ, իրանցից ոչ մեկ պատերազմում չի եղել, ոչ մի վտանգ չի տեսել։ Վախկոտ մարդիկ շատ վտանգավոր են, որովհետև իրանք, խուճապից ելնելով, կարող են անցնել այնպիսի գործողությունների, որ դրդեն ժողովրդին ապստամբելու։ Իսկ էտ ժամանակ, որ ժողովուրդը ապստամբեց, իրանք չեն համարձակվի կրակել»,- ասաց միասնական թեկնածուն։

Լրագրողի նկատառմանը, որ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի բացառում՝ ժողովրդին պաշտպանելու համար, կարող են ստիպված կրակել, Վազգեն Մանուկյանը հակադարձեց․

«Ժողովրդից պաշտպանվելու դեպքում, որովհետև ինչ որ արվելու է, ժողովուրդն է անելու իրանց գլխին։ Իրանք ժողովրդի անունից թող չխոսեն, իրանք ժողովրդի հետ կապ չունեն։ Ես, որ էտ տղերքին լսում եմ, իմ տպավորությունն է, որ իրենք բակում չեն խաղացել, դպրոցում չեն եղել։ Իրանք լրիվ ուրիշ սորտի մարդիկ են, որոնք կյանքում ոչ մի բան չեն արել։ Ամբողջ օրը մաֆիա էին խաղում, բլոտ էին խաղում, սրճարաններում նստած էին, մի մասն էլ նարկոտիկ էր օգտագործում»։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս