X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Զրահաբաճկոնների ներկրման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չեն եղել

«Առհասարակ, զրահաբաճկոնները և ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպումներ են ստանում համապատասխան ընթացակարգով, որը իրենից գաղտնիություն է ենթադրում, և ես այս հարցին հանրային մակարդակով չեմ կարող անդրադառնալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ զրահաբաճկոնների գնման գործընթացի մասին էր խոսում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում։

Հովհաննիսյանը պնդեց՝ ներկրման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր իրենք չեն տեսել և որևէ քննություն կամ գործընթաց սկսելու հիմքեր չեն արձանագրել։ Ինչպես նաև՝ ՊԵԿ-ը տեղեկություններ չունի 600 ԱՄՆ դոլարով զրահաբաճկոնների ներկրման մասին։

Անդրադառնալով Ֆրանսիայից ստացված հումանիտար օգնությանը, որ դեռ չի հասել հասցեատերերին, ՊԵԿ նախագահը տեղեկացրեց՝ այդ մասով Պետական եկամուտների կոմիտեն իրազեկել է արդեն և նշել, որ առաջացած խնդիրները կապված չեն եղել մաքսային ձևակերպումների հետ։

«Պատերազմի առաջին օրերից Հայաստան ուղարկված, ներկրված բոլոր մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրներ չեն եղել»,- շեշտեց պաշտոնյան՝ հավելելով, որ մասնավորապես այս դեպքում ապրանքը ներմուծվել է հասարակական կազմակերպության անունից, և, ըստ ՀՀ օրենսդրության և մաքսային ընթացակարգերը կարգավորող ԵՏՄ օրենսդրության համաձայն, հայտարատուն պարտավոր է որոշ փաստաթղթեր ներկայացնել, հայտարարագիր ներկայացնել՝ պահանջվող կից փաստաթղթերով, որպեսզի ձևակերպումների գործընթացը սկսվի։

«Տվյալ դեպքում հայտարարատուն այդպիսի փաստաթղթեր չէր ներկայացրել», – ամփոփեց Էդվարդ Հովհաննիսյանը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս