X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Գեղարքունիքում հարսանեկան արարողության ժամանակ կրակոցներ են հնչել

Երեկ՝ փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունքի մարզում, հարսանեկան արարողության ժամանակ։ Երեկոյան Ոստիկանության Մարտունու բաժին տեղեկություններ են ստացվել, որ Ծակքար գյուղի վարչական տարածքում գտնվող «Գոհար» հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք տաք հետքերով պարզել են, որ ժամեր առաջ նշված հարսանյաց սրահում տեղի է ունեցել հարսանյաց հանդես, որի մասնակիցներից՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ս․ Սիրականյանը և 29-ամյա Ա․ Եփրեմյանը, իրենց մոտ եղած որսորդական ակոսավոր հրացաններով դեպի օդ կրակոցներ են արձակել։

Երիտասարդները բերման են ենթարկվել Ոստիկանության Մարտունու բաժին։ Հայտնաբերվել են նաև հանցագործության գործիք հրացանները։ Դեպքի վայրում հայտնաբերվել են թվով 5 հատ կրակված պարկուճներ։

Փաստի առթիվ Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս