Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

12:28
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Քաղաքականություն

Փաշինյանը պատասխանել է Քոչարյանի՝ «ես լինեի` պատերազմ չէր լինի» հայտարարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությանը, որ եթե ինքը լիներ պետության ղեկավարը, այս պատերազմը չէր լինի և մենք այս պարտությունը չէինք կրի:

«Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել:

Եվ ոչ մեկ հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել՝ «եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի», և այլն, և այլն: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Հայաստան

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտել: Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես...

Քաղաքականություն

Արդեն անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նիստի ընթացքում իր և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած բանավեճին․ «Ազգային ժողովը մոռացել է՝...

Քաղաքականություն

Եթե Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այնուամենայնիվ, Օնիկ Գասպարյանն ազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իմ տեղեկություններով՝ բանակը չի ենթարկվի այդ որոշմանը: Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների...

Հայաստան

Վառելիքի հայկական շուկան, որը վերջին տասնամյակների ընթացքում գտնվել է քաղաքական փոխկապակցված երեք խաղացողների ազդեցության տակ և, հետեւաբար, չուներ բնական գների միջավայր, դառնում է ավելի...

Գովազդ