X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Դատապարտում ենք «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը | Թիվ1

Այսօր երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» ակցիային մասնակից մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատոր վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ։

Թիվ1-ը խստորեն դատապարտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած փորձ և քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչներին և քաղաքացիներին (անկախ քաղաքական հայացքներից) կոչ անում զերծ մնալ ԶԼՄ ներկայացուցիչներին թիրախավորելուց:

Հիշեցնում ենք, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս