Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

12:48
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Քաղաքականություն

Մերժվածը ո՞վ էր, որ իշխանություն փոխանցեր ինչ-որ մեկին․ Նիկոլ Փաշինյան

Մերժվածը (խմբ․-Սերժ Սարգսյանը) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնք պատասխանը ինքը գիտի։ Այս մասին 1in.am-ին տված հայտարարությունում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել:

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,-նշել է նա:

Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝ այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»:

Լրագրողը նկատել է՝ «հետաքրքիր նորություն էր»:

«80-ականների զե՞նք էր գուցե»,-նշել է վարչապետը։

Սերժ Սարգսյանի այն պնդմանը, թե ինքը ոչ թե Փաշինյանին, այլ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին է փոխանցել իշխանությունը, վարչապետը պատասխանեց․ «Բայց մերժվածը ո՞վ էր, որ իշխանություն փոխանցեր ինչ-որ մեկին։ ինքը որոշում էր, թե ո՞ւմ պետք է փոխանցի։ Ժողովուրդն է որոշում, թե ում փոխանցի»,-նշեց նա։

Click to comment

Նմանատիպ նյութեր

Հայաստան

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտել: Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես...

Քաղաքականություն

Արդեն անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նիստի ընթացքում իր և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած բանավեճին․ «Ազգային ժողովը մոռացել է՝...

Քաղաքականություն

Եթե Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այնուամենայնիվ, Օնիկ Գասպարյանն ազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իմ տեղեկություններով՝ բանակը չի ենթարկվի այդ որոշմանը: Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների...

Հայաստան

Վառելիքի հայկական շուկան, որը վերջին տասնամյակների ընթացքում գտնվել է քաղաքական փոխկապակցված երեք խաղացողների ազդեցության տակ և, հետեւաբար, չուներ բնական գների միջավայր, դառնում է ավելի...

Գովազդ