X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Հայաստանում է

Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Հայաստանում է՝ տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆեյսբուքի էջից:

Այժմ նա խորհրդատվություններ է իրականացնում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ մեր վիրավոր տղաների կարիքները հասկանալու և հնարավորինս շուտ ժամանակակից և հարմարավետ պրոթեզներով ապահովելու համար, ինչը թույլ կտա նրանց վերադառնալ լիարժեք և բնականոն կյանք:

Վերջերս հիմնադրամի աջակցությամբ Զինվորի տանը բացվել է նիդեռլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը շուտով համալրվելու է նոր սարքավորումներով:

Այս ամենն իրականություն է դարձել հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների շնորհիվ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս