Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

13:43
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Քաղաքականություն

«Մենք ձեզ սիրում ենք, սիրելի՛ ժողովուրդ»,- ասում է Միքայել Մելքումյանը

Մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» երթը նոն — ստոպ անհնազանդության ակցիաների շրջանակում։ Երթը առաջնորդում են միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը։

Ակցիայի մասնակիցների շարքերում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Շաքե Իսայանը և այլոք։ ՀՀԿ ակտիվիստները նույնպես ներկա են հանրահավաքին, ի դեպ՝ Արփինե Հովհաննիսյանը այսօր եկել է ամուսնու հետ միասին։

«Սիրելի հայրենակիցներ, շատ մոտ է այն օրը, որ մենք ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան»,- հավաքվածներին ոգևորեց Գեղամ Մանուկյանը։

Միքայել Մելքումյանը իր ելույթում շեշտեց՝ պետք է հասնել իշխանափոխության, քանի որ սկսել է արտագաղթ՝ մարդիկ լքում են հայրենիքը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, մի՛ լքեք Հայաստանը, մի՛ պատրաստվեք, որովհետև մենք պետք է միասին վերջին հարվածը հասցնենք։ Մենք ունենալու ենք լավ ապագա, որևէ մեկը մեր ազգային արժանապատվությունը չի կարող կոտրել։ Մենք պետք է շարժվենք հպարտ, բայց դրա համար պետք է պայմաններ ստեղծել բոլոր մեր համաքաղաքացիների համար, որ տներից դուրս գան։ Ամեն օր տանը, խոհանոցում, հեռուստացույցի առաջ, հարևանների հետ, բակերում բոլորը այս մասին խոսեն, թե ոնց պետք է հեռացնենք այս պաշտոնը զբաղեցնողին, որը իրական դավաճան է։ Համաշխարհային պատմության մեջ սա բացառիկ երևույթ է։ Մենք ձեզ սիրում ենք, սիրելի՛ ժողովուրդ»,- հանրությանը դիմեց Մելքումյանը՝ ընդգծելով, որ հայությունը համախմբված է և որևէ բան չի կարող իրենց այս ուղուց շեղել։

Քրիստինե Հովսեփյան
Click to comment

Նմանատիպ նյութեր

Հայաստան

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտել: Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես...

Հայաստան

Վառելիքի հայկական շուկան, որը վերջին տասնամյակների ընթացքում գտնվել է քաղաքական փոխկապակցված երեք խաղացողների ազդեցության տակ և, հետեւաբար, չուներ բնական գների միջավայր, դառնում է ավելի...

Քաղաքականություն

Եթե Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այնուամենայնիվ, Օնիկ Գասպարյանն ազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իմ տեղեկություններով՝ բանակը չի ենթարկվի այդ որոշմանը: Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների...

Քաղաքականություն

«1996-ին մենք մտանք Ազգային ժողովի շենք, մեզ վրա կրակեցին, մենք ժողովրդին հանեցինք: Մենք նորից ենք այս շենք մտնելու, բայց այս անգամ ոստիկանները բացելու են...

Գովազդ