X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ՀՀ բենզին և դիզվառելիք ներմուծող ընկերությունների թիվը 2018-ից 2020 թ․ 5-ից դարձել է 39

Հայաստանի Հանրապետություն բենզին և դիզելային վառելիք ներմուծող կազմակերպությունների վիճակագրական տվյալների մասին Թիվ 1-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ 2017 թ․ ընթացքում Հայաստանի Հանրապետություն բենզին և դիզելային վառելիք է ներմուծվել թվով 5 կազմակերպության կողմից, իսկ 2020 թ․ ընթացքում՝ 39 կազմակերպության կողմից։

Վերոնշյալ՝ բաց վիճակագրությունը վկայում է, որ մինչև 2018 թ․ այս ոլորտում տիրել է մոնոպոլ դիրքավորում՝ եթե ոչ մեկ կամ երկու, ապա միանշանակորեն՝ սահմանափակ թվով ներմուծողների առկայությամբ։

Պատկերն ամբողջապես փոխվել է 2018 թ․-ից հետո, իսկ արդեն 2020 թ․ Հայաստան բենզին և դիզելային վառելիք ներմուծող ընկերությունները 5-ից դարձել են 39։

Շուկայական հարաբերություններում առաջարկի բազմազանությունը շահեկան է առաջին հերթին սպառողի համար, քանի որ մրցակցային գնակարգավորման հնարավություն է ստեղծվում։ Եթե հարցը դիտարկենք անձնային հետաքրքրություններից ու ոլորտի մոնոպոլիզացիայից օգտվող մի քանի սուբյեկտների շահերից դուրս՝ վիճակագրությունն ակնհայտորեն արտահայտում է նաև պետության դիրքորոշումը նախկինում սովորական դարձած՝ «թելադրող էլիտայի» մշակույթին։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս