X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Քաղավիացիայի կոմիտեն՝ Boeing 737-ի առևանգման մասին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել.

Հարգելի քաղաքացիներ,

2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս