X
Մենք սոց. ցանցերում

Անհնազանդության ակցիա կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց

«Հայրենիքի փրկության շարժման» անհնազանդության ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ այսօր փորձել են խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք:

Կառավարության ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել շրջակա միջավայրի նախարարությունում: Խորհրդակցությունը սկսվելուց հետո ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մի քանի մասնակցի, իսկ մի մասին էլ հեռացրել կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշել է, որ քաղաքացիները հավաքվել էին, որպեսզի ցույց տային, որ վարչապետը երկրում որևէ հանրային հենարան չունի:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս