Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

18:59
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Ճապոնիայի ազգային տոնի՝ Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Հայ և ճապոնացի բարեկամ ժողովուրդների միջև հաստատված ջերմ հարաբերությունները շարունակ նպաստում են մեր երկրների համագործակցության ամրապնդմանը։ Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարաբերություններին բնորոշ են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխադարձ հարգանքը և փոխվստահությունը: Մենք հետամուտ ենք Ճապոնիայի հետ էլ ավելի ամուր հարաբերությունների կառուցմանը և երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը։ Հայաստանը և Ճապոնիան նրբանկատ են միմյանց համար զգայուն խնդիրների առնչությամբ և արդյունավետորեն համագործակցում են միջազգային հարթակներում:

Վստահ եմ, որ հաղթահարելով COVID-19 համաճարակի արդյունքում ստեղծված դժվարությունները՝ Ճապոնիայի բարեկամ ժողովուրդը կշարունակի իր հաստատուն ընթացքը ներդաշնակ հասարակության կառուցման գործում:

Թույլ տվեք հայտնել երախտագիտությունս Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող առողջապահական և տնտեսական աջակցության, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հատկացված մարդասիրական օգնության համար։

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

ՀԵՏՔ | Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է ապամոնտաժել ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Երևանում գտնվող առանձնատան պարսպի մի մասը։ Մարությանը որոշումը ստորագրել է...

Քաղաքականություն

Խորհրդարանականները կարող են աջակցել ԼՂ հակամարտության գոտում արդիական հումանիտար խնդիրների լուծմանը։ Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում այս մասին ասել է ՌԴ...

Հայաստան

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտել: Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես...

Գովազդ