X
Մենք սոց. ցանցերում

Վրաստանը նոր վարչապետ ունի

Երկուշաբթի կայացած արտահերթ նիստում Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությանը: Ղարիբաշվիլին, որը զբաղեցնում էր Պաշտպանության նախարարի պաշտոնը, գրեթե երկու տարի՝  2013-2015թ.թ., ղեկավարել է կառավարությունը, հայտնում է bbc-ին:

Վարչապետի թեկնածուի ներկայացրած կառավարության ծրագրին ու կազմին, որտեղ փոխվել է ընդամենը երկու նախարար, պաշտպանել է 89 պատգամավորներ, երկուսը դեմ են եղել:

Ընդդիմության պատգամավորներից շատերը չեն մասնակցել քվեարկությանը: Նրանք հրաժարվում են աշխատել խորհրդարանում `անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունները համարելով կեղծված և պահանջում են նոր ընտրություններ:

Ղարիբաշվիլին համարվում է իշխող կուսակցության նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հավատարիմ կադրերից մեկը և միշտ աչքի է ընկել հակառակորդների դեմ ագրեսիվ հռետորաբանությամբ:

Ընդդիմությունն էլ Ղարիբաշվիլիի առաջադրումը համարել է իշխող կուսակցության վատագույն ընտրությունը լարված քաղաքական իրավիճակի և Վրաստանում տիրող ճգնաժամի ֆոնին:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս