X
Մենք սոց. ցանցերում

2020 թվականին ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով

Արա Այվազյանը կարծում է, որ Եվրասիական տարածաշրջանի վրա, վստահաբար, կազդի մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի մասին խոսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարության 9-րդ կետում։ Հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հունվարի 11-ի հանդիպման արդյունքով ստեղծվել է աշխատանքային խումբ 3 պետությունների փոխվարչապետերի համատեղ համանախագահությամբ։ Ինչպես մատնանշված է եռակողմ հայտարարության մեջ՝ ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժն առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների։

Նախարարը նկատեց՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն մասնակցել է տնտեսական ինտեգրման խորացման, պետությունների միջև համագործակցության ապահովման, տնտեսական ներուժի բացահայտման և արդյունավետ իրացմանը։ Արդյունքում՝ մինչև 2020 թվականը, չնայած բոլոր տնտեսական դժվարություններին, ակնհայտ էր միության անդամ պետությունների առևտրաշրջանային խթանման, միասնական շուկաների ձևավորման, սոցիալ – տնտեսական շուկաների առաձին ցուցանիշների մոտարկման և զարգացման դրական լուման։

Արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ նախորդ տարվա համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները բացասաբար են ազդել ԵԱՏՄ ներքին փոխադարձ առևտրի ծավալների վրա՝ պայմանավորված տրանսպորտային փոխադրումների խափանումներով, միության անդամ որոշ երկրների քաղաքացիների մուտքի արգելքով։

Դիցուք՝ 2020 թվականի հունվարից – նոյեմբեր ամիսների արդյունքներով՝ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 44 մլրդ դոլար։ Կան կանխատեսումներ, որ ընթացիկ տարվա ավարտին միության տնտեսությունը կկրճատվի ևս 3,9 տոկոսով։ Միևնույն ժամանակ՝ ԵԱՏՄ-ի երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020 թվականի նույն ժամանակահատվածում կրճատվել է ընդամենը 2 տոկոսով՝ կազմելով 2,03 մլրդ ԱՄՆ դոլար։

Արա Այվազյանը հայտնեց, որ միության անդամ պետությունների կողմից տնտեսություններին օժանդակելու ակտիվ միջոցառումների իրականացման արդյունքում՝ տնտեսական անկման խորությունը բավականին նվազել է, իսկ միավորման գործիքակազմի շնորհիվ հաջողվել է մեղմել տնտեսական բացասական հետևանքները։

«Անշուշտ, ԵԱՏՄ շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի։ ԵԱՏՄ ապրանքների արտաքին շուկաններ դուրսբերման միասնական ջանքերը կօգնեն եվրասիական արտադրողներին համատեղ դուրս գալ արտաքին շուկաներ և կնպաստեն միության ներսում համագործակցային շղթաների առաջացմանը։ Տնտեսկան կայուն շուկաների և գործընկերների ձեռքբերումը եվրասիական հիմնական դերակատարների հետ սերտ համագործակցությունը կնպաստեն Հայաստանի համապարփակ անվտանգության ամրապնդմանը, ինչն իր հերթին իր դրական ազդեցությունը կունենա մեր տարածաշրջանում»,- մանրամասնեց նախարարը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս