X
Մենք սոց. ցանցերում

Վրաստանում ձերբակալել են ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ պատգամավոր Նիկա Մելիային: Կուսակցության հիմնադիրը, ի դեպ, երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվին է:

Մելիան իր կողմնակիցների հետ բարիկադավորվել էր Թբիլիսիում՝ կուսակցության գրասենյակում: Ոստիկաններն ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ նրա կողմնակիցներին ցրելու համար, ինչից հետո հաջողվել է ձերբակալել ընդդիմադրին:

Կուսակցության շենքը շրջապատված է ոստիկանության կողմից: Փողոցում գտնվում են քաղաքացիական ակտիվիստներ, «Միասնական ազգային շարժման» կողմնակիցներ, ինչպես նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս