X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը և Արցախի ԿԳՄՍ նախարարը քննարկել են Արցախի հետպատերազմական իրավիճակը

Փետրվարի 20-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հանդիպումը։

Զրույցի ընթացքում քննարկվել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակը, ինչպես նաև գերատեսչության ոլորտներում առկա խնդիրները, լուծման հնարավոր տարբերակներն ու պատերազմի հասցրած ծանր վնասների վերացման ընթացիկ քայլերը։

Սերգեյ Ղազարյանը հավաստիացրել է, որ մեր երկրի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտները գտնվում են մշտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս