Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

17:02
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Բնապահպանություն

Շրջակա միջավայրին վնասելու և ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր Բերդաշենի և «Արփի լիճ» ազգային պարկի» հարակից տարածքներում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ Շիրակի մարզի Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից սահմանում գտնվող տարածքներում ընդերքօգտագործման իրավաչափության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 2020 թ. սեպտեմբերի 14-17-ը նշված տարածքներում իրականացրած չափագրման աշխատանքների արդյունքում արձանագրվել են չպարզված անձանց կողմից ընդերքի ապօրինի շահագործման և ընդհանուր առմամբ 524028,7 խ/մ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման փաստեր։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տվյալների համաձայն՝ նշված տարածքը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Կապույտ-Կոխի հրաբխային խարամի հանքավայրի հաստատված պաշարների եզրագծում և երբևիցե ծանրաբեռնված չի եղել ընդերքօգտագործման իրավունքով:

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով իրականացված գնահատմամբ՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների՝ հողի դեգրադացիայի, այսինքն՝ հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման հետևանքով ընդհանուր առմամբ պատճառվել է էական՝ 22.620.000 ՀՀ դրամի վնաս, այդ թվում՝ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում՝ 3 մլն 982 հազ. դրամի, համայնքային գյուղատնտեսական վարելահողերում և այլ հողատեսքերում՝ 9 մլն 509 հազ. դրամի, սեփականաշնորհված վարելահողերում 9 մլն 129 հազ. դրամի չափով:

ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ նշված ծավալների արդյունահանման դեպքում, ենթադրական ցուցանիշներով՝ կախված հանքանյութի տեսակից (որի համար անհրաժեշտ է մասնագիտական եզրակացություն) հաշվարկված միայն բնօգտագործման վճարը կարող է կազմել 78.000 ՀՀ դրամից մինչև 534.771.000 ՀՀ դրամ:

Այսինքն՝ ուսումնասիրության արդյունքում ստացվել են տվյալներ՝ չպարզված անձանց կողմից մինչև 2020 թ. սեպտեմբերի 17-ը վերոնշյալ տարածքներում հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, շրջակա միջավայրին էական՝ 22 մլն 620 հազ. դրամի վնաս պատճառելու, ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 524028,7 խ․մ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական՝ ընդհանուր առմամբ 78 հազ. դրամից մինչև 534 մլն 771 հազ. դրամ վնաս պատճառելու վերաբերյալ։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով և 291-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Facebook

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հագուստը քննադատող որոշ շրջանակներին՝ նրանց քննադատություններին ի պատասխան՝ կատարելով հեգնական գրառում: Դերասանի...

Քաղաքականություն

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը չստորագրելու և հետ...

Քաղաքականություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Իրականում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու թեման, որն այսօր բացեցին իշխանությունները, հերթական թատրոնն...

Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, թե առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով։ Հայտարարության...

Գովազդ