X
Մենք սոց. ցանցերում

Digital Journal-ի հարցազրույցը մոդել, դերասան Դավիթ Ղարիբյանի հետ

Digital Journal-ի հարցազրույցը մոդել, դերասան Դավիթ Ղարիբյանի հետ:

Ի՞նչ եք ծրագրել 2021 թ.-ի համար։ Ի՞նչ պլաններ ունեք։

Չնայած, որ մենք ապրում ենք ոչ պարզ ժամանակներ, ես խիստ դրական եմ մոտիվացված և պատրաստվում եմ իրականացնել «Sofia Fashion Week»-ի այս տարվա  իմ հեղինակային հաղորդաշարը, ինչպես նաև շարունակել «Top International model of the world» միջազգային մոդելային մրցույթի իմ նկարահանումները։ Ի դեպ, ես հանդիսանում եմ այդ մրցույթի ազգային տնօրեն, և ինքս եմ ընտրելու մեր երկրի ներկայացուցիչներին։ Այդ հեղինակավոր մրցույթում ընդգկրկված եմ նաև որպես միջազգային ժյուրիի անդամ։ Ամռանը իմ ստեղծագործական ծրագրերը կուղեկցեն ինձ դեպի ԱՄՆ՝ երկարաժամկետ նախագծեր իրականացնելու համար: Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ բարձրորակ անկողնային պարագաներ արտադրող «Sonati» ընկերության մոդելներից մեկն եմ։ Ընկերությունն ամռանը պլանավորում է Գլենդելում և Նյու Յորքում ցուցասրահներ հիմնել, որոնց բացման արարողությանը մասնակցելու եմ նաև ես: Հուսվ եմ, այս տարվա բոլոր ծրագրերը իրականություն կդառնան։

Ի՞նչ նպատակ եք դրել Ձեր առջև այս տարվա համար։

Այսօր մենք հայտնվել ենք մի իրականության մեջ, այսպես կոչված արագ փոփոխվող աշխարհում և ինձ մոտ տպավորություն է, որ այսօրվա մեկ տարին համարժեք է տասը տարի առաջվա տասը տարուն։ Եվ իրոք, բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում, մենք ականատեսն ենք այն իրողության, երբ ամեն մի նոր օր նոր անակնկալներ է մատուցում յուրաքանչյուրիս։ Իսկ «COVID -19» համավարակը նոր մարտահրավերների առջև է կանգնեցրել ողջ մարդկությանը։ Մենք սովորում ենք ապրել իրար հետ կողք կողքի, բայց միաժամանակ նաև միմյանցից սոցիալական հեռավորություն պահպանելով, այլ կերպ ասած որոշակի մեկուսացված։ Ահա այն հիմնական հենասյուները, որոնց շուրջ փորձում եմ կառուցել իմ նպատակները։ Եվ այս տարի իմ խնդիրն է առավելագույնս չեզոքացնել մարդկանց մեկուսացվածության կոմպլեքսը ի հաշիվ թվային նոր մոտեցումների և նվազեցնել վիրտուալ աշխարհի ու իրականության անջրպետը։ Չեմ ցանկանում ժամանակից շուտ փակագծեր բացել, սակայն կարծում եմ այն շատերի համար կլինի հաճելի անակնկալ։

Ի՞նչն է ամեն օր որպես դերասան/մոդել Ձեր մոտիվացիայի աղբյուրը:

Իմ կարծիքով առանց մոտիվացման մարդ արարածն անելիք չունի այս աշխարհում։ Ցավոք, առօրյա կյանքում ականատես ենք լինում նաև վերջինիս երկու ծայրահեղությունների՝ կամ դրական և կամ բացասական դրսևորումների։ Յուրաքանչյուր ոք իր հետ վերապրածով կհաստատի այս պարզ ճշմարտությունը։ Ահա այս դրսևորումների բախումն է, որ ձևավորում է մարդու անհատականությունը։ Ինձ, որպես դերասանի հատկապես հետաքրքրում են այն մարդիկ, որոնց առօրյա ապրելակերպը ձևավորում է այնպիսի բարոյական կերպարներ, որոնք իրար գումարվելով հետագայում դառնում է համամարդկային արժեքներ։ Իմ մոտիվացիան այդպիսի մարդկանց ի հայտ բերելն է և նրանց կերպարը ներկայացնելը, թե իմ դերերում և թե սոցիալական հարթակներում։

Ինչպիսի՞ փորձառություն է թվային տեխնոլոգիաների այս դարաշրջանում դերասան, մոդել և հեռուստատեսային կերպար լինելը: 

Ինչ խոսք, թվային տեխնոլոգիաները իրենց անփոխարինելի և ուրույն տեղն են գրավել յուրաքանչյուր արտիստի, մոդելի մասնագիտական կարիերայի հաստատման գործում։ Եթե նախկինում դերասանը բացառիկ էր դերի կերպարը կերտելու խնդրում դրսևորելու բարձր դերասանական արվեստ, սակայն այսօր մուլտիմեդիայի լայն հնարավորությունները մեծամասամբ իրենց վրա էն վերցնում այդ գլխավոր բաղադրիչը։ Եվ այսօր մենք ականատեսն ենք այն գործընթացին երբ հանդիսատեսն է թելադրում թե ինչպիսին ներկայանա դերասանը։ Ասածս հակասությունների մեծ թնջուկ է առաջացնում դերասանի առջև և հետևաբար կանխորոշում դերասանի ապագան։ Այո, սա ամենամեծ փորձություններից է իսկական արվեստագետի կյանքում։

Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ ու հավակնոտ մոդելներին ու դերասաններին:

Ինչպես հայտնի է, կան գլխավոր և երկրորդական դերեր և որպես կանոն սկզբում լինում են բազմաթիվ երկրորդական և այնուհետև բացառիկ գլխավոր դերեր։ Իմ խորհուրդն է երկրորդական դերերը կերտել անկրկնելի և բացառիկ, իսկ հաջողությունը ձեր դուռը կծեծի միարժեք։ Ամեն դերում գտեք կերպարին, ներկայացրեք վերջինիս էությունը, գտեք ձեր ոճը և մնացեք անդավաճան դերասանի առաքինությանը։ Հիշեք, ձեզանով է ձևավորվում ապագայի քաղաքացին։ Իսկ մոդելային արվեստում՝ կարող եմ ասել, որ մոդելը պարտադիր չի, որ լինի ամենագեղեցիկը, մոդելը պետք է լինի տաղանդավոր։ Կա տարբերություն մանիկենի և մոդելի միջև։ Մոդելը դա մարդ է, որի միջոցով նեկայացվում է այն ամենը, ինչը որ դիզայների մտահղացումն է և մոդելը պարզապես ներկայացում է խաղում պոդիումի վրա։ Ընդհանուր առմամբ խորհուրդ կտամ լինել նաև համբերատար։

Որո՞նք են Ձեր կարիերայի ամենաբախտորոշ մասնագիտական պահերը:

Երբ ես «Mister Fashion Beauty Universal 2014» միջազգային մրցույթում հաղթեցի, մտածում էի, որ դա շատ հեշտ է։ Սակայն երբ ես հայտնվեցի առաջին մոդելային գործակալությունում, շատ դժվար էր՝ ես հասկացա, թե ինչ է նշանակում լինել արհեստավարժ, այն տանում է քո ողջ օրը, ողջ կյանքը։ Պետք է ուշադրություն դարձնես ամեն մանրուքի վրա՝ հետևում ես քո կազմվածքին, տեսքին, ծուլանալու իրավունքը չունես։ Այսօր ինձ առավել հոգեհարազատ է այդ ամենի կազմակերպումը որպես պրոդյուսեր։ Իմ վերջին աշխատանքներից է «Sofia Fashion week»-ը, որը ցավոք չհեռարձակվեց «COVID 19» համաճարակի և տարածաշրջանի ռազմաքաղաքական լարված իրավիճակի պատճառով։ Իմ կողմից հեղինակած ժամանցային այդ հաղորդաշարը նվիրված է «Նորաձևության միջազգային փառատոն մեկ հարթակում՝ «ՍՈՖԻԱ ՖԵՇՆ ՈՒԻՔ»»-ին, որտեղ ներկայացված են հայտնի դիզայներներ, մոդելներ, երգիչներ, պատվավոր հյուրեր։ Հեռուստադիտողին կուղեկցեն ժամանակակից կերպարվեստը, նրբաոճ երանգները, ինստալյացիաները, ինտերակտիվ արվեստը, ինտերմեդիան, ազգային տարազները և այլ ու այլ կոմպոզիցիաներ, ինչպես նաև դեկորատիվ արվեստի տարբեր հոսանքներ՝ սթրիթ-արտ, տրադիջիտալ-արտ, անդերգրաունդ, սյուրռեալիզմ, ֆուտուրիզմ, օպ-արտ և և և։

Ի՞նչ է Ձեզ համար նշանակում «հաջողություն» բառը:

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հաջողություն ի վերջո անցողիկ է, ինչպես և մարդու կյանքը։ Սակայն հաջողությունն է արվեստի նվիրյալի մոտիվացիայի գլխավոր բաղադրիչը։ Այն երկսայրանի սուր է, որը սխալ ընկալելիս կարող է ազատ անկում ունենալ և վերջակետ դնել մասնագիտական կարիերային։ Հաջողությունը պետք է դարձնել նոր մտահղացումների կենսագործման գեներատոր։ Հաջողության պսակի մատանու քարը դա համեստությունն է։ Սակայն չպետք է մոռանալ նաև ամերիկյան ասացվածքը, որ աավելորդ համեստությունը՝ դա անհամեստություն է։

Ի՞նչ կցանկանայիք ասել Ձեր երկրպագուներին և հետևորդներին։

Նախ շնորհակալ եմ իմ երկրպագուներից և հետևորդներից, որ կարողացել եմ նրանց մեջ իմ մի փոքր-փոքր մասնիկը թողնել։ Մեծ պատասխանատվություն եմ կրում նրանց առջև։ Ի դեպ, պատասխանատվությունը ևս մոտիվացման հանգույցային գործոն է և շարժառիթ նոր մտահղացումների։ Սիրելիներս ընդունեք, որ ես մեկն եմ ձեզանից և ձեզանից յուրաքանչյուրը թանկ է իմ համար։ Կցանկանայի առավել ակտիվ լինել սոցիալական ցանցերում ոչ միայն ձեր լայքերով, այլև ձեր առաջարկություններով։ Բոլորս միասին հզոր ուժ ենք, եկեք միավորենք մեր ստեղծագործականությունը և դառնանք մեր երազանքների իրական կերտողը։

Դավիթ Ղարիբյանի մասին ավելին իմանալու համար ստուգեք նրա IMDb էջը և հետևեք նրան Instagram- ում, Facebook- ում, Twitter- ում և ստուգեք նրա պաշտոնական կայքը:

https://www.imdb.com/name/nm3776313/

https://www.instagram.com/davidgharibyantv/

https://www.facebook.com/davidgharibyanVerifiedPage/

https://twitter.com/DavidGharibyan/

https://www.davidgharibyan.com/

Թարգմանությունը՝ Digital Journal-ից:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս