X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Քարմիլե Առաքելյանը դիմել է դատարան

Քարմիլե Առաքելյանը, որը վերջերս նշանակվեց Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան №1 ավագ դպրոցի տնօրեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ, սիրելի՛ աշակերտներ,

դիմում եմ ձեզ` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ կին, ապա նաև որպես Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան №1 ավագ դպրոցի տնօրեն:

Մեր դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը հայտնի է բոլորիս: Այս պահին չեմ ուզում խոսել անձիս նկատմամբ անիրավ ու անբարո վերաբերմունքի, վիրավորվածության մասին: Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստել, որ իմ` տնօրենի պաշտոնում նշանակման գործընթացում իրավական որևէ խախտում չկա. ամեն ինչ եղել է օրենքին և օրենքով սահմանված կարգին համապատասխան: Ինչևէ…

Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը փետրվարի երեքից գործադուլի մեջ է: Ավագ դպրոցի 372 աշակերտի կրթական գործընթացն ընդհատվել է, ինչը պետք է անհանգստություն պատճառի մեզանից յուրաքանչյուրին: Իհարկե, ոմանք կասեն. «Հեռացի՛ր, և ամեն բան կշտկվի»:

Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացվում է դատարաններում: Ես դիմել եմ դատարան` գործադուլի օրինականությունը վիճարկելու հայցադիմումով: Մինչև դատարանի վճիռը կմտնի օրինական ուժի մեջ, ես կոչ եմ անում ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին համատեղ ջանքերով վերականգնել ուսումնական գործընթացը, չոտնահարել մեր երեխաների կրթության իրավունքը:

Հույս ունեմ, որ իմ իրավական և բարոյական կոչը դրական արձագանք կգտնի յուրաքանչյուր խելամիտ, գործունակ ուսուցչի, ծնողի, աշակերտի կողմից:

Հարգանքներով` Ք. Առաքելյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս