X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Քիմ Քարդաշյանը ապահարզանի հարցով պաշտոնապես դիմել է դատարան

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը հանրահայտ ռեփ երգիչ Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել, ինչը հաստատել են թե՛ դատարանի ներկայացուցիչները, և թե՛ Քարդաշյանը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Զույգն ամուսնացել էր գրեթե յոթ տարի առաջ և ունի չորս երեխա: Ապահարզանի լուրը սկսել է շրջանառվել ընտանեկան հարաբերություններում ճգնաժամային իրավիճակի մասին ամիսներ շարունակ պտտվող ասեկոսեներից հետո:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռեալիթի շոուի 40-ամյա աստղը պահանջել էր համատեղ իրավաբանական և ֆիզիկական խնամակալություն իրենց երեխաների համար:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս