X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Եթե գոհ չլինեի, գործարքը տեղի չէր ունենա. «ՌԱՆ ՕԻԼ»-ի նախկին սեփականատերը՝ ընկերության վաճառքի մասին

Երեկվանից համացանցում քննարկվում են «ՌԱՆ ՕԻԼ» ընկերության վաճառքի մասին տեղեկությունները:

Tiv1.am-ը կապ հաստատեց ընկերության արդեն նախկին սեփականատեր Ռուբեն Գալուստյանի հետ` պարզելու, թե ինչու է ընկերությունը վաճառվել Սուքիասյաններին:

-Պարոն Գալուստյան, ինչո՞ւ որոշեցիք ընկերությունը վաճառել Սուքիասյաններին:
-Սուքիասյաններն իմ ընկերներն են, նրանց շատ լավ եմ ճանաչում, վստահում եմ, դրա համար էլ վաճառել եմ:
– Խոսակցություններ կան, որ գործարքի արդյունքում վառելիքի շուկայում կարող է մենաշնորհ հաստատվել:
-Ինչպե՞ս կարող է մենաշնորհ հաստատվել, եթե շուկայում մրցակցություն է լինելու: Սխալ ենթադրություններ են:
-Դուք գործարքից գո՞հ եք:
-Իհարկե գոհ եմ, եթե գոհ չլինեի, գործարքը տեղի չէր ունենա:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս