X
Մենք սոց. ցանցերում

ԱՄՆ-ը պաշտոնապես կմիանա Փարիզի կլիմայի համաձայնագրին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է վերադառնալ ոչ միայն Իրանի միջուկային գործարքին, այլև Փարիզի կլիմայի համաձայնագրին, որից ԱՄՆ-ը դուրս էր եկել 2017 թվականին` նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ,- գրում է euronews-ը:

Բայդենը խոստացել է մինչև 2050 թվականը թունավոր արտանետումները հասցնել զրոյական մակարդակի և ԱՄՆ-ում ապահովել ամբողջովին մաքուր էներգիայի տնտեսություն: Եվրամիությունը ողջունել է Բայդենի որոշումը:

Աշխարհում մթնոլորտի ամենամեծ աղտոտողը Չինաստանն է՝ գլոբալ արտանետումների գրեթե մեկ երրորդով, ԱՄՆ-ը երկրորդ տեղում է:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս