X
Մենք սոց. ցանցերում

Վազգեն Մանուկյանը հանգամանալից նախապատրաստվում է հանրահավաքին

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարությամբ հասարակությանը իրազեկել է, որ փետրվարի 18-ին և 19-ին միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը չի այցելելու Ազատության հրապարակ։

«Փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Վազգեն Մանուկյանը չի այցելելու Ազատության հրապարակ։ Վազգեն Մանուկյանը քաղաքացիներին Ազատության հրապարակում կսպասի փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին», – ասված է հաղորդագրության մեջ։

Ես էլ կարծում էի, որ Վազգեն Մանուկյանը, հենց Ազատության հրապարակում հերթապահություն իրականացնելով, նախապատրաստական, քարոզչական աշխատանքներ է տանում ՀՀ քաղաքացիների հետ, և այս երկու օրվա բացակայությունը պայմանավորված է բացառապես անբարենպաստ եղանակով և միասնական թեկնածուի պատկառելի տարիքով, որ ավելի զգայուն է եղանակային տատանումների նկատմամբ, ուստի հանրահավաքին ընդառաջ փորձում է զերծ մնալ ռիսկային իրավիճակներից։  Բայց արի ու տես, որ Վազգեն Մանուկյանը ոչ թե խուսափում է ցրտից, այլ հանգամանալից պատրաստվում է փետրվարի 20-ի մասշտաբային հանրահավաքին, քանզի այն կարող է լինել քաղաքական գործչի վերջին հնարավորությունը՝ թեկուզ ժամանակավոր, բայց այդքան բաղձալի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար։

Հիշեցնենք՝ համաձայն շարժման մասնակիցների և աջակիցների հայտարարությունների՝ հանրահավաքին մասնակցելու են 16 ուժերի լիդերները, և այն լինելու է բեկումնային և վճռորոշ՝ իշխանափոխության հասնելու ճանապարհին։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս