X
Մենք սոց. ցանցերում

Նիկոլ Փաշինյանը մնում է ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը. Gallup

Նիկոլ Փաշինյանը մնում է ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: Այս արդյունքի մասին է խոսում Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված վերջին հարցումը։ Հարցման արդյունքները մամուլի ասուլիսում ամփոփեց ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

«Քաղաքական գործիչներին 1-ից 5 սանդղակով գնահատելու խնդրանքին քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ, ներկայացված են միջին գնահատականները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2,8 միավոր, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2,3 միավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 միավոր, Գագիկ Ծառուկյանը հավաքել է 2,2 միավոր, Էդմոն Մարուքյանը՝ 1,8 միավոր, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1,7 միավոր, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1,7 միավոր, Վազգեն Մանուկյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1,6-ական միավոր, Արթուր Վանեցյանը ՝ 1,5 միավոր», – ասել է Նավասարդյանը:

Թեև 1-5 բալային սանդղակում Փաշինյանի միջին գնահատականը քաղաքացիների կողմից ընդամենը 2.8 է, սակայն ոչ մի այլ քաղաքական գործիչ նրանից բարձր գնահատական չի ստացել։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս