X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Մարսագնաց Perseverance-ը վայրէջք է կատարել Մարս մոլորակի վրա

Ամերիկյան Perseverance մարսագնացը հաջողությամբ վայրէջք է կատարել Մարս մոլորակի վրա: Թռիչքի ամբողջ ընթացքում ՆԱՍԱ-ն ուղիղ եթեր է հեռարձակել թիմի աշխատանքը:

Վայրէջքի համար ընտրվել էր Ջեզերո լճի ավազանը, որը միլոնավոր տարիներ առաջ չորանալուց հետո վերածվել է ամայի խառնարանի: 2 միլիարդ 700 միլիոն դոլար արժողությամբ այս առաքելության գլխավոր նպատակը մանրէների նշույլներ հայտնաբերելն է:

ՆԱՍԱ-ին մարսագնացի հաջող վայրէջքի կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահը: Ջո Բայդենը նշել է, որ հպարտանում է ՆԱՍԱ-ի թիմով և առաջիկայում բոլորին անձամբ կշնորհավորի:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս