X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Էրդողանը դատապարտում է ԱՄՆ-ի հայտարարությունը ու հետ կանչում դեսպանին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը Միացյալ Նահանգներին մեղադրել է քուրդ զինյալներին աջակցելու մեջ, որոնք, ըստ Անկարայի, հյուսիսային Իրաքում մահապատժի են ենթարկել 13 առեւանգված թուրքերի:

Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Նրա խոսքերով, այս գործողությունը դատապարտող ԱՄՆ-ի հայտարարությունը «ծաղր»է:

Թուրքիան կիրակի օրն էր հայտարարել, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները 13 թուրքերի են սպանել, որոնց թվում են եղել ռազմական ու ոստիկանական համարկարգի անդամներ: Քրդերը նշված թուրքերին սպանել են իրենց խմբավորման դեմ սկսված ռազմական գործողության ընթացքում:

Հանդես գալով իր կուսակցության աջակիցների առջեւ` Էրդողանն ասել է, թե ԱՄՆ-ի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ այն աջակցում է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը եւ Սիրիայի քրդական Ժողովրդի պաշտպանության միավորման ուժերին, որոնց Անկարան համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության մասնաճյուղ:

Թուրքական ուժերի կողմից սկսված գործողության ժամանակ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը տվել է 48 զոհ: Այս ընթացքում քրդերը սպանել են թուրք երեք զինվորականների: Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքերով, գերի ընկած տասներկու թուրքերին քրդերը սպանել են գլխին, մեկին` ուսին հասցված հրազենային կրակով:

Թուրքիան Իրաքի հյուսիսային Գարայի շրջանում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ ռազմական գործողություններ է սկսել փետրվարի 10-ին, իր սահմանից մոտ 35 կմ հարավ: Գործողությունների նպատակը եղել է առեւանգված իր քաղաքացիների հայտնաբերումը:
Քրդական աշխատավորական կուսակցության կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ իր ձեռքում պահվող որոշ գերիներ, այդ թվում `թուրքական հետախուզական, ոստիկանության և ռազմական անձնակազմերի անդամներ, սպանվել են այդ տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում: Խումբը հերքում է, որ երբևէ վնասել է որեւէ գերու:

Էրդողանը հայտարարում է, որ ԱՄՆ-ը պիտի «դադարեցնի ահաբեկիչներին աջակցությունը»:

Նրա խոսքերով` «ԱՄՆ-ը պիտի լինի Թուրքիայի կողքին, կամ` ընդդեմ նրա»: Թուրքիան ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպանին:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս