X
Մենք սոց. ցանցերում

Կինո

Մանրամասներ հայկական «Musk factor» սերիալից, որը կհայտնվի Նեթֆլիքսում

Վերջերս համացանցում ակտիվորեն տարածվեց հայկական արտադրության «Musk factor» անունը կրող նոր սերիալի մասին լուրը, որն առաջացրել է Netflix համաշխարհային սթրիմինգային ծառայության ուշադրությունը։ Մոտ 10 մասանոց նախագիծը անցել է նախնական հաստատման փուլերը և պատրաստվում է ամբողջ աշխարհին պատմել Հայաստանի ՏՏ համայնքի ու նրա հաջողությունների մասին։ Թիվ 1-ը զրուցել է սերիալի սցենարիստ Լևոն Բեգլարյանի հետ։

Այս պատմությունը IT բնագավառում աշխատող, տարբեր բնավորություններով  4 ընկերների մասին է, ովքեր ունեն մի գաղափար արհեստական բանականության հետ կապված և ցանկանում են այն իրականացնելով դարձնել համաշխարհային մակարդակի նախագիծ, որի համար անհրաժեշտ է գումար, իսկ Հայաստանում ինվեստորները շատ չեն։

– Ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ամենակարևորը, ինչպե՞ս ստացվեց Netflix-ի հետ համագործակցությունը։

Պատերազմից հետո, երբ բոլորիս ամեն ինչը կոտրվել էր, բայց միևնույն ժամանակ բոլորիս մոտ աշխատում էր Never give up սկզբունքը, մեր առջև դրեցինք խնդիր, թե ինչպես կարելի է աշխարհին ցույց տալ Հայաստան, որը մի խեղճ և պարտված երկիր չէ, այլ շատ հրաշալի, խելացի, գործունյա մարդկանցով լի երկիր է, ովքեր կարող են աշխարհի լեզվով խոսել աշխարհի հետ և  ոչնչով պակաս չեն աշխարհի ամենալավ երկրի քաղաքացուց, իսկ ՏՏ բնագավառը արդեն երկար տարիներ ապացուցում է, որ մեր ծրագրավորողները, քոփի ռայթերներն ու թեկուզ դիզայներներն ոչնչով չեն զիջում այսօրվա  համաշխարհային դեմքերին, այդ իսկ պատճառով թիրախը ընտրվեց հենց բարձր տեխնոլոգիաները։

Ինչ վերաբերում է Նեթֆլիքսին, շատ մարդկանց մոտ պատկերացումները այլ են, դա ասենք Հ3 հեռուստաընկերությունը չի, որ ինչ որ մի տարօրինակ ճաշակի մարդ նստած որոշի և ընտրի իր ճաշակով նախագծեր և իրականացնի, Նեթֆլիկսը համաշխարհային սթրիմինգ պլատֆոռմա է, որտեղ տեղ ունի ցանկացած լավ ճաշակի, լավ իրականացված և լավ մատուցած լավ կոնտենտը, իսկ մեր մեծ ու հզոր պրոդյուսերական, կազմակերպչական թիմը գերազանց զբաղվել է այդ հարցով, ու սցենարի հավանության արժանանալը դա չի նշանակում, որ վաղը երեկոյան կարող եք այն դիտել, Ո’չ, պետք չի որ տարածվեն սուտ լուրեր, ստերից արդեն բոլորը հոգնել են … դեռ պետք է երկար ու շատ բարդ աշխատանքներ տանել, որպեսզի կարողանանք լավ իրականացնել նախագիծը։

– Ո՞ր փուլում է գտնվում այժմ նախագիծը ու ի՞նչ աշխատանքներ են տարվում։

Երբ ինձ այս հարցը տալիս են ես միշտ պատասխանում եմ, որ նախագիծը գտնվում է սցնարի պատրաստման փուլում, ի՞նչու, որովհետև սցենարը անընդհատ փոխում ենք, լավացնում ենք, ուժեղացնում ենք, մոտեցնում ենք իդեալականին, պահելով բոլոր հերոսների բնավորությունները, դրամատուրգիական գծերը, օգտագործելով բոլոր հնարավոր և անհնար սցենարական բանաձևերը, իսկ սցենար գրելու ընթացքում զուգահեռ իրականացվում է ֆանտաստիկ աշխատանք կազմակերպչական  և  կոմունիկացիոն մասով։

– Ո՞ր լեզվով է լինելու սերիալը և ովքե՞ր են նկարահանվելու։

Սկսենք նրանից, որ Հայաստանում չկան վարժ անգլերեն տիրապետող շատ դերասաններ, եթե նույնիսկ կան այդպիսի դերասաններ, ասեմ որ դա այն անգլերենը չէ որով պիտի դեր խաղան նրանք, իմ համար դերասանը միաժամանակ լեզվի մասնագետ է, նա իր լեզվով պետք է ժանգլյորություններ անի նկարահանման հրապարակում, այլ ոչ թե մտածի ոնց խոսա որ ակցենտ չլինի, ոնց հիշի այն անհասկանալի տեքստերը և այլն։  Հայաստանում անգլալեզու ֆիլմ նկարելը մոռացեք… որովհետև եթե նկարում ենք Հայաստանում տեղի ունեցող իրավիճակ հայերի մասնակցությամբ, ապա այն անգլերեն կամ այլ լեզվով չի կարող լինել, եթե ինքնանպատակ չէ…  Միտքս կարճ ձևակերպեմ՝  այս նախագիծը  լինելու է հայերեն նկարահանված, բայց այն ոչ մեկ չի դիտելու հայերենով, այսքանը։ Ինչ վերաբերում է դերասաններին լինելու է վիդեո քասթինգ, չեմ ցանկանում բացել գաղտնիքները, կլինեն նաև անակնկալներ։

– Ե՞րբ սպասենք պրեմիերային։

2020 թվականին ես ինքս ինձ խոստացել եմ, որ ապագայի հետ կապված ոչ մի խոստում ոչ մեկին չեմ տալու և ոչ մի ամսաթիվ չեմ նշելու, ու բացի դրանից մի բանը, որ կախված չէ ինձնից,  չեմ կարող ասել։ Նախատեսված է այս տարվա համար։

Կարեն Կոլոսով

 

 

 

 

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս