X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Իրաքի հյուսիսում PKK-ի դեմ օպերացիայում թուրքական օդուժին չի հաջողվել դեսանտ իջեցնել

Փետրվարի 10-ին Իրաքյան Քուրդիստանի Դոհուկ նահանգում Թուրքիայի զինուժի կողմից Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ մեկնարկած ռազմական գործողությունները շարունակվում են, սակայն թուրքական զինուժը միշտ չէ, որ կարողանում է հաջողության հասնել:

Քրդական ANF News լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրքական օդուժը Kobra տեսակի 5 հարվածային ուղղաթիռների մասնակցությամբ Sikorsky տեսակի 2 ռազմատրանսպորտային ուղղաթիռով փորձել է լրացուցիչ դեսանտներ իջեցնել Գարայի շրջան, սակայն չի հաջողել:

Նշվում է, որ քուրդ զինյալների արձակած կրակի հետևանքով թուրքական ուղղաթիռները լքել են տարածքը: Քրդական աղբյուրների հաղորդմամբ՝ «Արծվի մագիլ 2» ռազմական գործողության ընթացքում թուրքական ԶՈՒ 9 զինվորական է սպանվել:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս