X
Մենք սոց. ցանցերում

ՀՀ-ի համար անհրաժեշտ հրետանու ամբողջ զինամթերքը կարտադրվի Հայաստանում. Արշակյան

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հրետանային տեխնիկայի, հրետանային միջոցների, ինչպես նաև ռազմամթերքի արտադրման հնարավորություններին, ասաց.

«Այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են, 2021-ին արդեն իսկ ի վիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բերել Հայաստան: Դա վերաբերում է թե՛ հրետանային միջոցներին, թե՛ տարբեր տրամաչափի արկերի, թե՛ հրետանային միջոցների, թե՛ ականանետների միջոցներին: Այս ուղղությամբ բավականին լուրջ ներդրումներ են կատարվել Հայաստանում: Եվ այս առումով մենք արդեն արտադրական պրոցես ունենք և դրա ընդլայնման հնարավորություն՝ 2021-ին»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս