X
Մենք սոց. ցանցերում

Քաղաքական պայքարը իջեցվել է գոմաղբային մակարդակի

«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները այսօր ԱԺ շենքի մոտ էին եկել գոմաղբով լցված ուսապարկերով։ Ասում են՝ գոմաղբը ավելի օգտակար է, քան այն պատգամավորները, որոնք հակապետական հայտրարարություններ են անում։

Հատկանշական է, որ նախօրեին՝ ուշ երեկոյան կայացած վեց լիդերների հանդիպման արդյունքում, ըստ օդում կախված լուրերի, որոշվել է պահպանել 16 ուժերի ձևաչափը և շարունակել անհնազանդության ակցիաները ամենօրյա ռեժիմով։

Ասել է թե՝ վերևում որոշվել է՝ շարունակել աղմկել, կիրառել բոլոր հնարավոր և անհնար միջոցները՝ երկիրը անկայունության և լարվածության մթնոլորտում պահելու համար։ Եվ քանի որ հենց ցուցարարների խոսքերով՝ ակցիաներին ավելի շատ ոստիկան կա, քան ցուցարար, ապա անհրաժեշտաբար այնպիսի շոկային մեթոդներ են բանեցնում, որ էֆեկտը ցնցող լինի։

Պարզապես հաշվի չի առնվել մի փաստ. գոմաղբային մակարդակի իջեցնելով պայքարը՝ տարակուսելու և մտահոգվելու առիթ են տալիս շոուներից ու թամաշաներից հոգնած ժողովրդին։ Եվ ինչպե՞ս չզարմանալ, երբ պատկերավոր տեսնում են, որ ներկայում արժանապատվության դասեր տվող ընդդիմադիրները քաղաքական պայքարում վաղուց հատել են քաղաքակրթության սահմանները։

Ընդորում՝ այս ուժերը, որ զուտ հարստահարելով երկիրը՝ իրենց բնորոշում են որպես քաղաքական էլիտա, այսօր ժողովրդին հստակ ցուցադրում են, թե որքանով են համապատասխանում այդ պաթոսախառը բնորոշմանը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս