X
Մենք սոց. ցանցերում

Ինչու՞ է աղմկում Կոտայքում ժամանակին ահռելի ազդեցություն ունեցող քաղաքական շրջանակների հովանավորյալ դպրոցի նախկին տնօրենը

Ըստ մեր աղբյուրների՝ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի արդեն նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը Գագիկ Ծառուկյանի հովանավորյալն է։ Դպրոցի տնօրեն լինելը նշված տիկնոջ մերձավոր շրջապատի համար պապական ավանդույթ է։ Մետաքսյա Բաբայանի  քույրն արդեն չորրորդ անգամ «վերընտրվել» է Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի դպրոցի տնօրենի պաշտոնում, իսկ հարազատ եղբայրը ԲՀԿ քվոտայով Աբովյան քաղաքի ավագանու անդամ է։ Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, վերը նշված տիկինը նախորդ ընտրություններում ձայների 4-3 հարաբերակցությամբ պարտվել է իր իսկ տեղակալին, սակայն, չգիտես ինչու, որոշ ժամանակ անց, տեղակալն ինքնաբացարկ է հայտարարել՝ տեղը զիջելով իր պարտության հետ չհաշտվող տիկին Բաբայանին։ Ավելին, ըստ տեղեկությունների,  երբ շաբաթներ առաջ լրացել էր Մետաքսյա Բաբայանի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը և պաշտոնակատար էր նշանակվել նրա տեղակալներից մեկը, սույն տիկինը շարունակել էր անձամբ իրականացնել դպրոցի կառավարումը՝ թույլ չտալով ժամանակավոր պաշտոնակատարին իրականացնել իր օրինական գործառույթները։ Տարօրինակ է նաև այն, որ մինչև վերջին օրը տնօրենի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն Մետաքսյա Բաբայանն էր, և սա այն դեպքում, երբ վերջին ժամանակներս տնօրենի պաշտոնի համար լիցենզավորվել են բազմաթիվ մարդիկ։ Հռետորական հարց է ծագում․ արդյո՞ք վերջիններիս նկատմամբ, նախկին բարքերին համահունչ, ճնշումներ չեն իրականացվել։

Ակնհայտ է, որ տիկինը մրցակցությունից դուրս է, երբ մրցակիցներ չի ունենում, իսկ մրցակիցների առկայությունից խիստ տվայտվում է, քանզի փորձը ցույց է տվել, որ մրցակցության պարագայում Բաբայանը հաղթելու շանսեր չի ունենում։

Աբովյանի ավագ դպրոցի շուրջ տեղի ունեցող զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն ընդդիմանում է կրթության ոլորտում ցանկացած փոփոխության՝ փորձելով իր քաղաքական և կուսակցական ազդեցության տակ պահել մարզի դպրոցները և կրթական հաստատությունները, բացառապես սեփական շահերին ծառայեցնելու համար, ինչպես արվել է տարիներ շարունակ։ Արգահատելին այն է, որ իրենց քաղաքական խառնակչություններում նրանք ներգրավում են նաև անչափահասներին, դպրոցի աշակերտներին և դպրոցի հետ ընդհանրապես առնչություն չունեն ենթականերին՝ պարտադրելով ,այսպես կոչված, բողոքի ակցիաներ իրականացնել՝ խիստ  ընդգծված  քաղաքական ենթատեքստով։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս