X
Մենք սոց. ցանցերում

Ցուցասրահ

Նոր խոսք ու բացառիկ ցուցադրություն․ Louis Vuitton’s Fall 2021

Հունվարի 21-ին կայացավ նորաձևության ինդուստրիայում մինչ օրս գոյություն ունեցող բոլոր ստանդարտներից կտրված, աննախադեպ ցուցադրություն․ լույսի, ձայնի, մատուցման ձևաչափով առանձնացող նոր ու էսթետիկ լուծումներով յուրօրինակ մի իրադարձություն, որին դեռ երկար ժամանակ չեն գերազանցի։

Վիրջիլ Աբլոն ներկայացրեց Louis Vuitton-ի համար իր նոր աշուն-ձմեռ հավաքածուն` փերֆորմանսի ձևաչափով, որը միավորում է տարբեր մեդիա ֆորմատներ` պոեզիա, պար և երաժշտություն: Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Փարիզում, ինչպես նաև գեղատեսիլ շվեյցարական Ալպերում:

Հավաքածուի շնորհանդեսը հիմնված է Ջեյմս Բոլդուինի 1953 թ. «Անծանոթը գյուղում» էսսեի վրա ՝ ուսումնասիրելով արխայիկ հասարակական նորմերով մեր հավաքական գիտակցության մեջ տեղ գտած անգիտակցական համոզմունքները: Բոլդուինի էսսեն նկարագրում է աֆրոամերիկացու ճանապարհորդությունը դեպի շվեյցարական գյուղեր, իսկ Վիրջիլ Աբլոն զուգահեռ է անցկացնում ներկայիս օրերի հետ, որտեղ շարունակում է գոյություն ունենալ հաստատված «տեղացի – օտար» ընկալումը։

 

Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս