X
Մենք սոց. ցանցերում

Այսօր մեր գիտաշխատողը ստանում է մեր երկրի միջին աշխատավարձի կեսը | ԳԱԱ նախագահ

«Այսօր մեր գիտաշխատողը ստանում է մեր երկրի միջին աշխատավարձի կեսը։ Որպեսզի պարզ լինի՝ Ռուսաստանում գիտնականը ստանում է երկրի միջին աշխատավարձի կրկնապատիկը։ Չինաստանում, Հարավային Կորեայում դա հասնում է մինչև 5 – 10 անգամ ավել միջին աշխատավարձից տվյալ երկրի։ Ո՛չ այս իշխանությունը, ո՛չ էլ նախորդ իշխանությունները չեն ֆինանսավորել գիտությունը։ Դա նշանակում է, որ անհրաժեշտ գումարներ չեն տրամադրվել գիտնականին վճարելու, սարքավորումներ ձեռք բերելու և միջազգային կապեր հաստատելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

Լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք այսօր էլ գիտնականները պահանջում են իշխանությունների հրաժարականը, Մարտիրոսյանը պատասխանեց՝ իրենք արդեն հրապարակել են հրաժարականի պահանջով հայտարարությունը և անցել իրենց բնականոն աշխատանքին։ Ամեն օր այդ հարցին գիտնականները չեն անդրադառնում։

Ռադիկ Մարտիրոսյանը չի կարծում, որ փողոցային պայքարի միջոցով պետք է հասնել իշխանափոխության։ Կարևոր է քաղաքակիրթ ընտրությունների միջոցով նոր կառավարություն ձևավորել, որպեսզի քաղաքացին իր ընտրությամբ արտահայտի իր վերաբերմունքը։ Իսկ նոր վարչախումբը պետք է համապատասխանի մեր անցյալին, «խելոք, ճիշտ կազմակերպող, ճշգրիտ բաներ ասող» լինի, նաև «սուտ բաներից հեռու, քանի որ ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ ասի»։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս