X
Մենք սոց. ցանցերում

Մեկ «Բայրաքթար» ստեղծելու վրա ծախսվել է 270 մլն դոլար, որը 10 տարում մեր գիտությանը հատկացված միջոցներն են. ԳԱԱ նախագահ

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներիn անդրադարձավ գիտության ոլորտի խնդիրներին:

«Հաշվի առնելով 2020-ին մեր կյանքում տեղի ունեցած աղետալի երևույթները՝ պետք է փոխել մեր կյանքի ընթացքը, մեր ամբողջ կյանքը պետք է փոխվի: Ապրել նորովի, չկրկնել նախկինում թույլ տված սխալները հնարավոր է միայն գիտության զարգացման միջոցով: Ապագա գլոբալ մարտահրավերներին դիմակայելու պայմանը զարգացած գիտություն ունենալն է:

44-օրյա պատերազմը շատ մասնագետներ անվանում են հինգերորդ սերնդի պատերազմ: Պատերազմում մեր զոհերի թվի 90 տոկոսը պայմանավորված էր թշնամու տեխնոլոգիական առավելությամբ: Թուրքիայում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 2 տոկոսը: Ասում են, որ մեկ «Բայրաքթար» ստեղծելու վրա ծախսվել է 270 միլիոն դոլար, որը մեր գիտությանը հատկացված միջոցներն են 10 տարվա ընթացքում»,- նշեց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց, որ զարգացած գիտության համար պետք է ունենալ անհրաժեշտ ֆինանսավորում, կադրային ներուժ, բարձր մակարդակի միջազգային համագործակցություն և գիտական բարձր մակարդակին համապատասխանող պետական պատվեր:

ԳԱԱ նախագահը նշեց, որ երկար տարիներ՝ 1991-ից մինչ օրս, գիտությանը հատկացված միջոցները կազմում են ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, որը ոչ թե օգնել է ֆինանսավորել ու զարգացնել գիտությունը, այլ պահպանել է գիտական կազմակերպությունները, որոնք սովետական տարիներին զբաղվել են գիտությամբ: Գիտաշխատողների միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, որը մեր երկրի միջին աշխատավարձի կեսն է կազմում: ԳԱԱ աշխատակիցների 2/3-ը ստանում է մինիմալ աշխատավարձ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս