X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Շուշին հանձնելու պատճառը մեկն է՝ թուրք-ռուսական համաձայնությունը. Նարեկ Այվազյան

Պատերազմն ավելի վաղ դադարեցնելու բոլոր փորձերն էլ արվել են, ըստ իս, եթե դրա «դաբռոն» մեր կողմին տվել է անմիջապես Պուտինը: Վերջինիս մի բլեֆ արեց, թե իբր առաջարկել է ավելի վաղ դադարեցնել՝ իբր ավելի լավ պայմաններով հայկական կողմի համար, բայց ես դրա լավը չեմ տեսնում, եթե նույն ձև հանձնվելու էր ամեն բան, նաև Շուշիի իրավունքները: Այդ ամենը նշանակում է, որ մեր դաշնագիր Պուտինը իրագործում էր «Լավրովի պլան» անունը կրող թուրք-ռուսական համաձայնությունը, որով Արցախի ազատագրված շրջանները հայաթափվեցին ու հանձնվեցին Ադրբեջանին, իսկ Արցախի մնացյալ հատվածում տեղակայվեցին ռուսական զորքերը, որի համաձայնությունը տալու համար մեկ պայման ուներ Ադրբեջանը՝ Շուշին նույնպես տալ ադրբեջանական կողմին:

Հիմա ասեք՝ ո՞ր մի անբարոյական քաղաքական գործիչը կամ գործիչներն են համաձայն Շուշիի վրա ունեցած մեր իրավունքները հանձնել Ադրբեջանին: Կռվով կարան գրավեն ամեն բան, բայց իրավունքը հանձնելը ստորագրությունով է լինում, որը չենք արել կարծես թե: Հույս ունեմ, որ Պուտինի ավելի վաղ դադարեցնելու առաջարկը հետադարձ հայացքով պաշտպանողները, որ մեղադրական ճառի պես են բերանները բացում, չեն նկատել այդ նյուանսը ու դա գիտենալուց հետո իրենք իրենց հաշիվ կտան ու կդադարեն թուրք-ռուսական համաձայնության շահերը սպասարկել: Իսկ եթե չեն դադարի, ապա պարզ կլինի, թե նրանք ով են հայ քաղաքական դաշտում և ինչպես է պետք նրանց հետ վարվել:

Շուշին հանձնել են պաշտպանությունը չկազմակերպելու հետևանքով: Դա հետևանք է եղել, իսկ պատճառը մեկն է՝ թուրք-ռուսական համաձայնությունը: Այդ համաձայնությամբ մեր դաշնագրողները խարխլել են մեր միասնությունը քաղաքական դաշտում և մեր պաշտպանությունը զորքերում:

Նարեկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս