Քաղաքականություն
29.01.2021

«Պատրաստ ենք լավ մասնագետի խորհուրդը լսելու». Հայկ Մարության

«Պատրաստ ենք լավ մասնագետի խորհուրդը լսելու». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանի լաբորատորիաներում, ծանոթացել գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Հայկ Մարությանին հրավերն ընդունելու համար՝ ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ համալսարանի տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս ուսանողների համար ապահովել որակյալ կրթություն և պատրաստել աշխատաշուկայի պահանջները բավարարող բարձրակարգ մասնագետներ:

«Համալսարանի և քաղաքապետարանի միջև ավանդաբար ձևավորված համագործակցության ընդլայնումը կարևորվում է ոչ միայն ճարտարապետության, այլև շինարարության, տրանսպորտի, ենթակառուցվածքների ոլորտներում: Համալսարանը պատրաստ է իր մասնագետների և տեխնիկական հնարավորություններով նպաստել քաղաքի զարգացմանը»,- նշել է ռեկտորը:

Խոսելով երկու կառույցների համագործակցության խորացման անհրաժեշտության մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքային տնտեսության նշված ոլորտներն անչափ կարևոր են քաղաքի զարգացման համար, և վստահեցրել, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության ընդլայնման գործում:

«Իրականում մեծ են մեր համագործակցության եզրերը՝ սկսած նրանից, որ մենք կարող ենք ասել՝ ինչ իրական խնդիրներ ունենք և ըստ այդ գնահատականի հասկանանք, թե ինչ մասնագետներ է պետք պատրաստել, վերջացրած նրանից, որ դուք մեզ առաջարկեք, թե ինչպես եք տեսնում այդ խնդիրների լուծումը: Միշտ պատրաստ ենք լավ մասնագետի խորհուրդ լսելու, իրականացնելու և միասին աշխատելու: Մեր հիմնական նպատակը՝ այն վիճակից, որում այսօր հայտնվել է քաղաքը, շարժվենք առաջ։ Մեր նիշը պետք է եվրոպական քաղաքները լինեն: Մեծ ճանապարհ ունենք անցնելու, բայց, վստահ եմ, որ կարող ենք անցնել…»,- ընդգծել է քաղաքապետը:

Լրահոս
Հիմնանորոգվում է Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը
19:49
Հիմնանորոգվում է Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
19:35
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
Կիևն առաջարկել է, որ Եվրամիությունն ուղղակի ֆինանսավորի Ուկրաինայի զինված ուժերը
18:59
Կիևն առաջարկել է, որ Եվրամիությունն ուղղակի ֆինանսավորի Ուկրաինայի զինված ուժերը
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2.9 մլն դոլար կաշառք ստանալու համար
18:43
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2.9 մլն դոլար կաշառք ստանալու համար
Աստղադիտարանի նախկին տնօրենը 78.5 մլն դրամ եկամուտը տնօրինել է սեփական կարիքների համար
18:22
Աստղադիտարանի նախկին տնօրենը 78.5 մլն դրամ եկամուտը տնօրինել է սեփական կարիքների համար
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի կունենա ՀՀ-ում. վարչապետ
17:52
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի կունենա ՀՀ-ում. վարչապետ
ՌԴ-ում կործանված ուղղաթիռի ողջ անձնակազմը զոհվել է
17:33
ՌԴ-ում կործանված ուղղաթիռի ողջ անձնակազմը զոհվել է
Վարդան Ղուկասյանը պատմել է իր դեմ իրականացված մահափորձի մասին
17:26
Վարդան Ղուկասյանը պատմել է իր դեմ իրականացված մահափորձի մասին
IPhone-ները պետք է արտադրվեն և հավաքվեն ԱՄՆ-ում. Թրամփ
17:05
IPhone-ները պետք է արտադրվեն և հավաքվեն ԱՄՆ-ում. Թրամփ
Իրականացվել է կատարակտի 13294 վիրահատություն. Ավանեսյան
16:47
Իրականացվել է կատարակտի 13294 վիրահատություն. Ավանեսյան
ՔՊ խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ֆինանսների նախարարի հետ
16:37
ՔՊ խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ֆինանսների նախարարի հետ
Ինձ լրիվ ձեռք է տալիս նման իրավական հիմքով ծառայությունից ազատելը․ Վիլեն Գաբրիելյան
16:23
Ինձ լրիվ ձեռք է տալիս նման իրավական հիմքով ծառայությունից ազատելը․ Վիլեն Գաբրիելյան
Խոշորացույցով հետևելու ենք․ Սարիկ Մինասյա
16:03
Խոշորացույցով հետևելու ենք․ Սարիկ Մինասյա
Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ
15:50
Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ
ՊԵԿ-ը հրապարակել է եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը
15:27
ՊԵԿ-ը հրապարակել է եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը